Հնագետները Պոմպեյում գտել են հեծկան ձիու քարացած մնացորդներ: Այդ մասին իտալական ANSA- ին հայտնել է Պոմպեյի Հնագիտական այգու տնօրեն Մասիմո Օսաննան:
Հեծկան ձիերի մնացորդները հայտնաբերվել են մի ամառանոցում, որը պատկանելիս է եղել հռոմեացի բարձրաստիճան զինվորականի, հնարավոր է գնդապետի: Դա մի բարձրահասակ ձի է եղել՝ սանձը բրոնզե տարրերով հարուստ ներկված: Մոտակայքում հնագետները գտել են եւս երկու կամ երեք ձիերի մնացորդներ: Օսաննայի խոսքերով, կենդանիները մահացել են 79թ.-ին Վեզուվի ժայթքման ժամանակ՝ խեղդվելով մոխրից եւ տաք գոլորշուց:
Վիլլայի պեղումները շարունակվում են դեռևս 1900-ական թվականներից: Օոսաննան հույս ունի, որ այն հնարավոր կլինի մի օր բացել զբոսաշրջիկների համար: Այդտեղից հրաշալի տեսարան է բացվում Կապրի կղզու եւ Նեապոլիտանական ծոցի վրա, հայտնում է Gazeta-ն:





























