ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ շեյխի արքայադուստր Լատիֆա Բինտ Մոհամմեդ Ալ Մակտումը, ով Դուբայի կառավարչի դուստրն է, տանն է եւ ապրում է իր ընտանիքի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ արքայադստերը փախուստից հետո ստիպողաբար վերադարձրել են տուն, իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արել ԱՄԷ-ին բացահայտել Լատիֆայի գտնվելու վայրն ու կյանքի պայմանները։

Դուբայ կատարած իր այցի ժամանակ ՄԱԿ նախկին գլխավոր հանձնակատար Մերի Ռոբինսոնը հավաստիացրել է, որ շեյխուհի Լատիֆան ստանում է այն անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը, որի կարիքը նա ունի։ Այս մասին ասվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաեւ, որ այդ փաստը հերքում է սուտ մեղադրանքները եւ «ապացուցում է, որ Նորին գերազանցություն շեյխուհի Լատիֆան գտնվում է տանը եւ ապրում է իր ընտանիքի հետ»։