Ֆորմուլա-1 ավտոարշավի մեկնարկային փուլը, որը պետք է կայանար Բահրեյնում, հետաձգվել է երկրում հակակառավարական ելույթների պատճառով, հաղորդում է Eurosport-ը` վկայակոչելով AP-ին:
Ինչպես հայտնել է Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալման բեն Համադ Ալ Հալիֆան, «երկիրն առաջին հերթին պետք է կենտրոնանա ազգային հետաքրքրությունների վրա, այդ պատճառով Ֆորմուլա-ի 1-ին փուլի անցկացումը պետք է հետաձգվի»:
Բահրեյնի Մեծ Մրցանակի խաղարկությունը նախատեսված էր մարտի 11-ից 13-ը, սակայն թագավորությունում տիրող քաղաքական անկայուն վիճակը վտանգի տակ էր դրել մրցաշրջանի առաջին փուլի անցկացումը:
Ֆորմուլա-1-ի գլխավոր պրոմոուտեր Բերնի Էքլսթոունը հայտարարել էր, որ այս հարցի շուրջ որոշումը կկայացվի այս շաբաթվա սկզբում: Արշավի փոխարեն աշխարհի առաջնության մասնակիցները, հավանաբար, մի քանի լրացուցիչ թեստ կանցկացնեն եւրոպական մրցուղիներից մեկում:





























