Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 350 հազար դրամից 600 հազար դրամ դառնալու արդյունքում մեկ լիտրի դիմաց գնի ավելացում է տեղի ունենում 1-1,35 դրամի չափով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ հաշվարկի հիմքում դրվել է ամսական նվազագույնը մինչեւ 500 լիտրա վաճառք ունեցող լցակայանը: «Դա կարծում եմ, ոչ ինքնարժեքի, ոչ տնտեսվարողի, ոչ սպառողի վրա էական ազդեցություն չի ունենա»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց. «Մեկ «պիստալետով» աշխատող բենզալցակայանն ու ասենք 8 «պիստալետով» աշխատող լցակայանները նույն տուրքն են տալիս: Այստեղ եւս տարվա ընթացքում փոփոխություններ կառաջարկենք»:

Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։

Ո՞ր տեղական տուրքերն են Երեւանում բարձրացել. Շինթույլտվություն, հեղուկ գազի վաճառք, բաղնիք ու հեստապար