Եվրոպական EasyJet լոուքոստերի տվյալներով՝ Հարավային Տիրոլում Միրամոնտի հյուրանոցի լողավազանը ճանաչվել է ամենագեղեցիկ տեսարանով լողավազան, հաղորդում է Metro-ն:

Լողավազանը փոքր է՝ ընդամենը 16 մ երկարություն ունի, բայց այդտեղից  լեռների եւ հովիտների հրաշալի համայնապատկեր է բացվում:

Հենց այստեղ են նկարահանվել  «Լրտես, որն ինձ սիրում էր» ֆիլմից որոշ հատվածներ: Հետաքրքրիր է, որ ամենախորը լողավազանը նույնպես Իտալիայում է գտնվում. 40 մ խորությամբ ավազանը Վենետիկի հարեւանությամբ գտնվող սպա հյուրանոցում է: