ԱՄՆ Լայթհաուս Փոյնթ քաղաքում (Ֆլորիդա նահանգ) անհայտ անձը «Փրկության բանակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվիրատվությունների դույլի մեջ է դրել 3 հազար 600 դոլար գումարի երեք ոսկե դրամ, հայտնում է South Florida Sun Sentinel-ը:
Դա մեքսիկական պեսո էր: Դրանցից յուրաքանչյուրը փաթաթված էր առանձին դոլարանոց թղթադրամով:
«Փրկության բանակի» տեղական բաժանմունքի զարգացման հարցերով տնօրեն Էլիս Գոսմանի խոսքով՝ անհայտ անձն արդեն մի քանի տարի Սուրբ ծնունդից առաջ կարմիր դույլերի մեջ է դնում ոսկե դրամներ, որոնք խնամքով փաթաթված են թղթադրամով:
Նվիրաբերված փողը կծախսվի անապահով ընտանիքների սնունդի եւ կացարանի համար, ինչպես նաեւ տարբեր սոցիալական ծրագրերի:
«Կարմիր դույլերը» «Փրկության բանակի» ամենահայտնի փողոցային ակցիաներից են: Ծննդյան տոների ժամանակ կազմակերպության կամավորները անցնում են փողոցներով՝ անցորդներին ոգեւորելով նվիրատվություններ կատարել ոճային կարմիր դույլերի մեջ, որոնց կափարիչին կտրվածք է կատարված:





























