Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայտնի բարերարներ Հաիգ Դիդիզյանին և Մարի Էլզա Ազիրյանին։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը կարեւորել է վերջիններիս ազգանվեր առաքելությունը և նշել, որ Հայաստանն ըստ արժանվույն գնահատում է իր նվիրյալ զավակներին ու նրանց շնորհակալ գործունեությունը։
Տիգրան Սարգսյանը Հաիգ Դիդիզյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով։ Գործադիրի ղեկավարը Հաիգ Դիդիզյանին և Մարի Էլզա Ազիրյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր։



















