Վատիկանում Urbi et Orbi ավանդական սուրբ ծննդյան ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել մտածել կարեւոր միջազգային խնդիրների մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես հույս ունեմ, որ սիրիական հակամարտությունն արագ կլուծվի եւ ռազմական գործողությունները կավարտվեն», - ասել Ֆրանցիսկոս պապը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է սիրիական հակամարտության լուծումը գտնի, որը կհամապատասխանի բոլոր հակամարտող կողմերի շահերին:

Հռոմի Պապն իր ելույթում նշել է նաեւ Ուկրաինայում, Եմենում հակամարտությունների, ինչպես նաեւ Աֆրիկայում տիրող իրավիճակի մասին. «Ես յուրաքանչյուր մարդու իրավունքները հարգելու եւ խաղաղության կողմնակից եմ»:

Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքը եղբայրության եւ միմյանց հանդեպ համբերության, ինչպես նաեւ այլ կրոնների եւ ռասաների ներկայացուցիչների հանդեպ հարգանքի կողմնակից է: