Փետրվարի 22-ի գիշերը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով`անհայտ անձանց խումբը մոտեցել է շենքին եւ նետել մեկ կամ մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք:  Շենքին ոչ մեծ նյութական վնաս է պատճառվել, զոհեր չեն եղել:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` նմանատիպ պայթյուն եղել է նաեւ փետրվարի 20-ին` ֆուտբոլի սուպերլիգայի շենքի մոտ: Հարձակումներն իրականացվում են երկրի երկու ուժեղագույն ակումբների` «Օլիմպիակոսի» եւ «Պանատինիակոսի» միջեւ սրված հակամարտության ֆոնին: