Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասված է. — «Միացյալ Նահանգների ժողովուրդը միանում է Հայաստանի ժողովրդին՝ տոնելու Հայաստանի անկախության օրը: Մենք բարձր ենք գնահատում այն բազմաթիվ մշակութային եւ պատմական կապերը, որ միավորում են մեր երկու երկրները»:
«Միացյալ Նահանգները, որպես ազգ, ուժ է ստանում հայկական ծագմամբ ամերիկացիների բազում ներդրումներից։ Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իրենց ազգային տոնի կապակցությամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը:




























