«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, սակայն ԲՀԿ խմբակցությունը դեռեւս նիստ չի հրավիրել, եւ դեռ հայտնի չէ, թե ում է այս կուսակցությունը առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու:
ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի որակյալ մեծամասնություն: Իսկ մինչեւ այս պահը ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ այս հարցում ո՛չ բանակցություն կա, ո՛չ համաձայնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























