Դեկտեմբերի 13-ին իրաքյան Սինջար եւ Մահմուր շրջաններին ուղղված թուրքական ավիահարվածները բերել են Քրդստանի աշխատանքային կուսակցությանը (ՔԱԿ) առաջին պլան՝ բարձրացնելով հարցեր տարածաշրջանում հարաբերությունների ապագայի մասին, հատկապես եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրագործի իր՝ Իրաք ներխուժելու սպառնալիքը ՔԱԿ-ի դեմ պայքարի համար, գրում է իրաքյան լրագրող Օմար Սաթարը «Al-Monitor»-ում:
Անկարան անվանում է ՔԱԿ-ին «ահաբեկչական կազմակերպություն», եւ ըստ Սադամ Հուսեյնի օրոք ստորագրված համաձայնագրի՝ թույլատրվում է հետապնդել ՔԱԿ-ին իրաքյան սահմանից 40 կմ հեռավորության վրա:
Այդուհանդերձ, ամեն անգամ, երբ Թուրքիան ռազմական գործողություններ է անցկացնում Իրաքում, իրաքյան կառավարությունը քննադատում է նրան: Դեկտեմբերի 14-ին Իրաքի կառավարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին Բաղդադ եւ բողոքի նոտա է հղել նրան Իրաքի օդային տարածքը հաճախակի խախտելու համար:
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի օդային հարվածները համընկել են Էրդողանի սպառնալիքի հետ սկսել գործողություններ հյուսիս-արեւելյան Սիրիայում քրդական ստորաբաժանումների դեմ, որոնք սատարում են Վաշինգտոնին: Մինչ այդ Թուրքիան հայտարարել էր, որ Իրանը հավանություն է տվել նրա քայլին, ինչը ենթադրում է կամ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարք Եփրատի արեւելքում ազդեցությունը բաժանելու մասին, կամ Ռուսաստանի փորձը խորացնել Թուրքիայի կոնֆլիկտը Վաշինգտոնի հետ:
Միեւնույն ժամանակ Մոսկվան ձգտում Թուրքիայի հետ հարաբերություններում է փոխանակման. Եփրատի արեւելքում թուրքական դիրքերի ներթափանցման փոխարեն ստանալ Սոչիի համաձայնության որոշ դրույթների վերաբերյալ Անկարայի կողմից զիջումներ: Այդ նպատակների իրագործման համար Անկարան պետք է ապահովի Իրաքի հետ սահմանի անվտանգությունը, այդ թվում Սինջարում, որտեղ գործում են Սիրիական ժողովրդավարական ուժերը եւ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները. Անկարան երկուսին էլ համարում է որպես ՔԱԿ-ի ճյուղեր:
Դեկտեմբերի 16-ին ՔԱԿ-ը սպառնացել է գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում՝ ի պատասխան թուրքական օդային հարվածների, որոնց արդյուքում ՔԱԿ-ի ութ անդամներ են զոհվել: «Թուրքական ռմբակոծություններն իրականացվում են Սիրիայում եւ Իրաքում իր ազդեցության ընդլայնման թուրքական ծրագրի շրջանակներում,-հայտարարել է ՔԱԿ-ի անդամ Քավան,-սիրիական տարածքում Թուրքիայի ամրապնդումը համընկել է հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների հետ»:
Հայտնի չէ՝ ՔԱԿ-ի դեմ Սիրիայում Թուրքիայի գործողությունները կհանգեցնեն արդյոք ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի: ՆԱՏՕ-ի երկու անդամների միջեւ լարվածությունը բխում է Թուրքիայի համոզմունքով, որ Վաշինգտոնը չի կատարի հունիսին Մանբիջում ստորագրված համաձայնագրի պայմանները: Համաձայնագիրը նախատեսում էր քրդական ուժերը դուրս հանել Մանբիջից, սակայն դրան հասնել չհաջողվեց:
Իրաքում եւ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի էսկալացիայից հետո Անկարան հնարավոր է մեծ զիջումներ ստանա Վաշինգտոնի կողմից: Իրաք չներխուժելու դիմաց Թուրքիան հնարավորություն ուներ օգնություն ստանալ ՔԱԿ-ի դեմ պայքարում եւ Մանբրիջի «ճանապարհային քարտեզի» իրականացման մեջ քրդական աշխարհազորի հեռացման եւ տեղական վարչակազմի ստեղծման համար :
Սակայն Միացյալ Նահանգները դժվարությամբ են զիջումների գնում թուրքերի համար: Դա ակնհայտ էր Վաշինգտոնի հայտարարության մեջ, որ նա կզինի քրդական խմբավորումները եւ կստեղծի վերահսկող դիրքեր թուրքական ուժերի հետ բախումները կանխարգելելու նպատակով: Դրա փոխարեն Թուրքիան կարող է ներգրավել ռուսներին եւ իրանցիներին իր ծրագրի իրագործման համար, ինչը թույլ կտա նրանց ընդլայնվել Իդլիբի ներսում:
Նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Սիրիայից ամերիկյան զորքի աստիճանաբար դուրս հանման եւ գործընկերների հետ «Իսլամական պետության» հակազդմանն ուղղված աշխատանքի շարունակության վերաբերյալ կարելի է մեկնաբանել որպես Վաշինգտոնի տակտիկական քայլ Թուրքիայի հետ ցանկացած բախումներից խուսափելու համար Եփրատի արեւելյան շրջանում նրա պոտենցիալ ներթափանցման ընթացքում:
Ամերիկացիները որոշել են դիտորդի դիրք ընդունել թուրքական բանակի եւ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումների միջեւ ցանկացած առերեսման դեպքում: Թրամփի վարչակազմը կարող է քաղաքական եւ տնտեսական ճնշում գործադրել թուրքական ցանկացած գործողություն հետաձգելու համար, որպեսզի հասնի համընդհանուր սիրիական կարգավորման, որը կներառեր նաեւ սիրիական Քրդստանը:
Հակառակ դեպքում, եթե քրդական ուժերը դուրս գան Սիրիայից, նրանք կուղեւորվեն դեպի Իրաք, հատկապես ՔԱԿ-ի ազդեցության ներքո գտնվող շրջաններ: Այդուհանդերձ, ակնկալվում է, որ ՔԱԿ-ը կբախվի թուրքական ռազմական գործողություններին, ինչից խուսափում են արաբական եւ քրդական կողմերը:
Իրաքի քրդական խորհրդարանի պատգամավոր Քավա Մոհամեդը համարում է, որ երկրի բոլոր պաշտոնական ինստիտուտները պետք է պայքարեն Իրաքի ինքնիշխանության նկատմամբ խախտումների դեմ կանխելու համար թուրքերի կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները: «Եթե դա շարունակվի, այս տարածաշրջանի համար հատկապես կառավարական մակարդակում որոշման բացակայության դեպքում եզդիները դուրս կմղվեն իրենց պատմական շրջաններից»,-ասել է նա Al-Monitor-ին: «Փոքրամասնությունները չպետք է կրեն տարածաշրջանային եւ ներքին կոնֆլիկտների բեռը: Դա սպառնում է միջազգային խաղաղությանն ու կայունությանը»:
Ըստ երեւույթին՝ թուրքական կառավարությունը մտադիր է ոչնչացնել իր պատմական հակառակորդներին Իրաքում եւ Սիրիայում քրդական տարածքների վրա, հատկապես այն բանից հետո, երբ, ՔԱԿ-ն առաջին անգամ ամրապնդել է Սինջարում՝ թուրքական սահմանի մոտակայքում, հենակետային բազան: Դա համընկնում է Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխության հետ, որտեղ ի հայտ են եկել բազմաթիվ քրդական խմբավորումներ, որոնք կարող էին ինքնավարություն ստանալ Սիրիայում:
Անկարան կտրականապես դեմ է Սիրիական Քրդստանում քրդերի ինքնակառավարմանը, անգամ եթե դրան հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Բաշարա Ասադի իշխանությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կհամագործակցի Ասադի հետ, եթե նա վերընտրվի ՄԱԿ-ի հեվանու ներքո անցկացվող ժողովրդավարական եւ վստահելի ընտրությունների արդյունքում:





























