Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին հանդիպել է ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների հետ: Երկրի ղեկավարը ասել է, որ ակնկալում է բաց եւ անկեղծ խոսակցություն եւ կարեւորել է նրանց տեսակետը, որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց, ովքեր հասարակական կարծիք են ձեւավորում:

Հանդիպումն անցել է փակ`"off-record", որին չեն հրավիրվել ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների ղեկավարները: