ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Ալյասկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած սեյսմոլոգիական ցնցումներ են արձանագրել, հայտնում է «ՄԿ»-ն։

6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քոլդ Բեյ քաղաքից 116 կմ հարավ-արեւելք։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ այս պահին չկան։