ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից տեղեկացնում են, որ նա, առողջական խնդիրների հետ կապված, 2-3 շաբաթ կբացակայի հանրապետությունից: Նա երեկ մեկնել է Գերմանիա` բուժման նպատակով, որտեղ հնարավոր է նաեւ վիրահատվի:

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է Հայաստանից մեկներ դեռ մեկ օր առաջ, սակայն օդանավակայանում դա նրան թույլ չեն տվել: Գործարար Խ. Սուքիասյանի պաշտպաններին, ի վերջո, հաջողվել է ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ստորագրությամբ հեռախոսագիր ուղարկել օդանավակայանի սահմանապահներին, որից հետո նրան թույլատրվել է ինքնաթիռ նստել: