Գերմանիայի օդանավակայանները աճուրդ են անցկացնում, որի ժամանակ վաճառում են ուղեւորների թողած ճամպրուկներն ու պայուսակները, որոնք այդպես էլ տերերը չեն պահանջել, հայտնում է France Info-ն:
Ռադիոկայանը նշում է, որ ճամպրուկներն աճուրդի են ներկայացվում փակ վիճակում, եւ գնորդները մինչեւ գնումը չեն կարող իմանալ, թե դրանց մեջ ինչ կա: Աճուրդի մասնակիցների համար միակ հուշումը ճամպրուկի արտաքին տեսքն է, ինչը, ինչպես նշում է France Info-ն, առաջացնում է գնորդների հետաքրքրությունը: Այսպես՝ աճուրդին մասնակցած մի ընտանիք 300 եվրո է վճարել 3 ճամպրուկի համար, որոնց մեջ եղել է հագուստ, ականջակալներ եւ զուգարանի պարագաներ:
Ամեն տարի աճուրդի է դրվում 4 հազար միավորից ավելի ուղեբեռ, որոնք տերերը թողել են ոչ պակաս, քան 6 ամիս առաջ:





























