Բելգիական Անտվերպեն քաղաքում ըթնացող միջազգային շախմատային մրցաշարում կայացան չորրորդ տուրի հանդիպումները: Դրա շրջանակներում հայազգի գրոսմայստեր գաբրիել Սարգսյանը կարողացավ հաղթել բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային: Դա Գաբրիելի առաջին հաղթանակն է, եւ նրա ակտիվում այժմ կա 2 միավոր:
Մյուս հանդիպումներում Ա.Մուզիչուկը հաղթեց Բ. Միխիլսին, իսկ Դ.Հաուել-Բ.Սոչկո, Կ.Սաշկիրան-Է.Սուտովսկի եւ Յան Թիման-Էթյեն Բաքրո հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Բաքրոն եւ Սուտովսկին՝ 3-ական միավորով, նրանց հաջորդում են Մուզիչուկն ու Սաշիկիրանը՝ 2,5-ական միավորով:




























