Թմրախոտի (մարիխուանա) լեգալացումից վեց տարի անց Վաշինգտոնի նահանգապետ Ջեյն Ինսլին հայտարարել է, որ ծրագրում է ներում շնորհել հազարավոր մարդկանց, ովքեր դատապարտվել են փոքր քանակությամբ թմրախոտ պահելու համար, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը։
Դեմոկրատ Ինսլին, որը մասնակցելու է 2020թ. նախագահական ընտրարշավին, այս հայտարարությամբ հանդես է եկել Սեիթլի հարավում՝ ՍիթԷկում մարիխուանայի արտադրությանը նվիրված գագաթնաժողովում։
Ինսլին նշել է, որ մշակում է արագացված ծրագիր, որի արդյունքներով մոտ 3500 մարդ կկարողանա ներում խնդրել և ազատ արձակվել առանց փաստաբան վարձելու անհրաժեշտության։
«Մեզ մոտ մարդիկ կան, որոնց ուսերին է ընկած մարիխուանա պահելու՝ 20-ամյա վաղեմության ընդամենը մեկ դեպքի ծանրությունը, եւ դա խանգարում է մարդկանց նորմալ ապրել»,- ասել է Ինսլին հարցազրույցի ժամանակ։
Ըստ նահանգապետի՝ փոքր քանակությամբ թմրանյութ պահելու համար պատիժ կրելու փաստը կարող է խանգարել մարդկանց ֆինանսավորում ստանալ անշարժ գույք ձեռք բերելու, քոլեջում ուսանելու եւ անգամ երեխաների հետ պարզապես շրջագայելու համար։
«Մենք չպետք է մարդկանց պատժենք այն բանի համար, ինչն այսուհետ անօրինական չի համարվում»,- ամփոփել է նա։





























