Պանամական Copa Airlines ավիաընկերությունը դարձել է աշխարհում ամենապարտաճանաչը 2018 թվականին, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով OAG Aviation Worldwide վերլուծական ընկերության հետազոտություններին։

Պարտաճանաչ ավիաընկերությունների տասնյակում են նաեւ լատվիական AirBaltic-ը, չինական Hong Kong Airlines-ը, ամերիկյան Hawaiian Airlines-ը, թայլանդական Bangkok Airways-ը, ավստրալական Qantas Airways-ը, չիլիական LATAM Airlines-ը, բրազիլական Azul-ը, Qatar Airways-ը (Կատար) եւ նիդեռլանդական KLM-ը։

Գնահատվել է նաեւ օդանավակայանների պարտաճանաչությունը։ Դրանք բաժանվել են երեք կարգի՝ ըստ սպասարկվող ուղեւորների թվի։ Այս վարկանիշում առաջատարը Տոկիոյի Խանեդա օդանավակայանն է։ «Գլխավոր օդանավակայաններ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Մոսկվայի Շերեմետեւոն, իսկ փոքր օդանավակայանների մեջ՝ Մինսկը։