ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Հարոլդ Բրաունը մահացել է 92 տարեկանում, հաղորդում է The New York Times-ը:
Ըստ Պենտագոնի նախկին ղեկավարի դստրեր՝ Դեբորա Բրաունի՝ մահվան պատճառն էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Կյանքի վերջին օրերը նախկին զորապետն անցկացրել է իր ամառանոցում՝ Կալիֆորնիա նահանգի Սանտա-Ֆեում:
Հարոլդ Բրաունը պաշտոնավարել է որպես պաշտպանության նախարար 1977-1981թթ.: Նա այդ պաշտոնում առաջին գիտնականն էր: Բրաունը նաեւ ԱՄՆ-ի պաշտպանանության առաջին նախարարն էր, ով այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Բրաունի՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սրվել են ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հարաբերությունները «սառը պատերազմի» շրջանակներում:
1981 թվականին Հարոլդ Բրաունը պարգեւատրվել է « Ազատության նախագահական մեդալով», 1993 թվականին՝ «Էնրիկո Ֆերմի մրցանակով» (տրվում է էներգիայի, հետազոտման, օգտագործման եւ արտադրության ոլորտում գիտական եւ տեխնիկական ձեռքբերումների համար):





























