Սահարա անապատը համարվում է Երկիր մոլորակի ամենախիստ կլիմայով վայրերից մեկը, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել: Այդ տարածաշրջանում հայտնաբերված ժայռապատկերներն ու քարացուկները ցույց են տալիս, որ մի ժամանակ Սահարան կանաչ տարածք էր, որտեղ զարգանում էին մադրկանց բնակավայրերը եւ կար տարատեսակ ֆլորա եւ ֆաունա, հաղորդում է Մոյա Պլանետա-ն՝ վկայակոչելով NakedScience-ին:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները հետազոտել են վեջին 240 հազար տարվա ընթացքում Արեւմտյան Աֆրիկայի ափի մոտ նստած փոշին եւ պարզել, որ Սահարայում եւ Հյուսիսային Աֆրիկայում խոնավ կլիման փոխվում է չորի ընդհանուր առմամբ 20 000 տարին մեկ: Ըստ նրանց՝ այդ կլիմայական ճոճանիվը կախված է Երկրի առանցքից, երբ մոլորակը պտույտ է կատարում Արեւի շուրջ, որն, իր հերթին, ազդում է սեզոնների միջեւ արեւի լույսի բաշխվածության վրա, եւ յուրաքանչյուր 20 000 տարին մեկ Երկիրն ամռանն ստանում է ավելի քիչ քանակությամբ արեւի լույս:
Հյուսիսային Աֆրիկայում արեւի ճառագայթման մեծ քանակությունն ավելացնում է տարածաշրջանի մուսոնային գործունեությունը՝ որի շնորհիվ Սահարայի կլիման դառնում է ավելի խոնավ, իսկ անապատը՝ կանաչ: Երբ արեւի լույսի քանակությունը նվազում է, մուսոնային գործունեությունը թուլանում է, որը հանգեցնում է չոր եւ խիստ կլիմայի, ինչպես ներկայումս:





























