Հունվարի 5-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 15։40-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա Եվգենյա Փայտյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կայքի տեղեկություններով՝  կնոջը տանիքում կախված հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։