Արտասովոր երեւույթը, երբ արեւը փոխում է գույնը՝ դառնալով զմրուխտե կանաչ, հնարավոր է տեսնել ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում, երբ լուսատուն հորիզոնում է: Դա տեղի է ունենում, քանի որ արեւի ճառագայթներն անցնում են մթնոլորտի ստվարաշերտի միջով եւ բեկվում են՝ տարրալուծվելով սպեկտրի տարբերի գույների, գրում է Մոյա Պլանետա-ն՝ վկայակոչելով LiveScience-ին: Սակայն ինչո՞ւ է արեւը դառնում կանաչ, այլ ոչ երկնագույն կամ մանուշակագույն:

Մեր կողմից ընկալվող գույնը տարբեր երկարության ալիքներն են. մանուշակագույնը՝ ամենակարճն են, կարմիրը՝ ամենաերկարը, իսկ կանաչ ալիքները տարածվում են սպեկտրի կենտրոնով: Կարճ ալիքները (կապույտն ու մանուշակագույնը) ցրվում են մթնոլորտում, իսկ երկար ալիքները (կարմիրն ու նարնջագույնը) կլանվում են՝ մի պահ թողնելով միայն կանաչ գույնը: Սակայն, ըստ Սան Դիեգո համալսարանի ներկայացուցիչ Էնդրյու Յանգայի, եթե օդը շատ մաքուր է, ապա կարելի է նկատել երկնագույնի երանգները: