Ճապոնուհի դպրոցականը դարձել է հնագույն չինական տրամաբանական սեղանի գո խաղում ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ խաղացողն աշխարհում, հաղորդում է BBC News-ը:

Սումիրեն 10 տարեկան էր, երբ անցյալ տարվա ապրիլի 1-ին առաջին անգամ դարձավ այս բարդ ռազմավարական խաղի պրոֆեսիոնալ լիգայի անդամ, իսկ սկսել է խաղալ ավելի վաղ՝ երեք տարեկան հասակում:

Յոթ տարեկանում նա արդեն մասնակցում էր Ճապոնիայում գո խաղի ազգային մրցաշարերում: Այժմ աղջիկը ներառված է Ճապոնիայի եւ Կորեայի հավաքականների երիտասարդ խաղացողների վերապատրաստման ծրագրերում:

Սումիրայի հայրը՝ Շինյա Նակամուրան, նույնպես գո խաղի պրոֆեսոինալ խաղացող է եւ 1998 թվականին արժանացել է ազգային տիտղոսի:

Ավելի վաղ  գո խաղում տարիքային ռեկորդը սահմանել էր 11-ամյա ճապոնուհի Րինա Ֆուջիսավան 2010 թվականին:

Գոն բարդ տրամաբանական սեղանի խաղ է, որն ի հայտ է եկել Չինաստանում 2-5 հազար տարի առաջ եւ ներառված է Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի հիմնական հնգյակում: Մինչեւ 20-րդ դարը խաղը հայտնի էր միայն Արեւելքում, սակայն ավելի ուշ այն տարածվեց նաեւ ամբողջ աշխարհում: Գո-ի քարերը հիշեցնում են շաշկի: