Գյումրու  Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել հունվարի 5-ին։ Այս տեղեկությունը , NEWS.am-ին հայտնեց Շիրակի դատախազության հանրային կապերի բաժնից։ Ըստ դատախազության՝ երեխայի ընտանիքը կատարվածի համար մեղադրում է բժիշկներին։

«Փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նա մեղադրում է, բժիշկներին»,– հայտնեցին դատախազությունից։