Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն «Լուժնիկի» ստադիոնում ընդունեց Հունաստանի ՊԱՕԿ-ին: Առաջին խաղում բանակայինները հյուրնկալվելիս հաղթել էին 1-0 հաշվով: Պատասխան խաղի 67-րդ րոպեին Զլատան Մուսլիմովիչն առաջ մղեց հյուրերին եվ հավասարեցրեց դիմակայության արդյունքը: Բայց խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Սերգեյ Իգնաշեվիչը հաշիվը դարձրեց 1-1` ինչը ռուսական ակումբին հնարավորություն տվեց երկու խաղերի արդյունքում հաղթել 2-1 հաշվով եվ դուրս գալ հաջորդ փուլ: