Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Լիոնի «Օլիմպիկը» հյուրնկալեց Մադրիդի «Ռեալին»: Հաշիվը բացեց Կարիմ Բենզեման: «Արքայական» ակումբի հարձակվողը երկրորդ խաղակեսի միջնամասում դուրս եկավ փոխարինման եվ անմիջապես գրավեց իր նախկին թիմակիցների դարպասն ու առաջ մղեց հյուրերին: 83-րդ րոպեին Բաֆետիմբի Գոմիսը վերականգնեց հավասարությունը: Պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին Մադրիդում:





























