Միացյալ Նահանգների ամենածեր բնակչուհի Լեսլի Բրաունը մահացել է 114 տարեկան հասակում, հաղորդում է «Գազետա» թերթը` վկայակոչելով Associated Press-ին:

Գործակալության տվյալներով, Բրաունը մահացել է ամերիկյան Քլիվլենդ-Հայթս քաղաքում գտնվող իր տանը:

Ինչպես նշվել է, Բրաունը ծնվել է 1904թ․ Ջորջիա նահանգում:

Միեւնույն ժամանակ, հարազատները կարծում են, որ նրա երկարակեցության պատճառը «քաղցր կարտոֆիլի» հաճախակի կիրառումն է: