Իտալիայի Ա սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում գտնվող «Բարի» ակումբի ֆուտբոլիստներն իրենց կաշվի վրա են զգացել երկրպագուների զայրույթը, հայտնում է Eurosport-ը:
Նույնիսկ Ջանպիերո Վենտուրայի հեռանալուց եւ գլխավոր մարզչի պաշտոնում Բորտոլո Մուտիի նշանակումից հետո ֆանատները հիշեցրել են ֆուտբոլիստներին, թե ինչ կլինի, եթե «Բարին» լքի Ա սերիան: Ավելի քան 200 երկրպագու եկել են թիմի մարզմանը եւ մեկ ժամից ավելի խաղացողներին հասցրել վերջին վիրավորանքները: Իսկ հետո գործը հասել է ֆիզիկական հաշվեհարդարի:
«Տիֆոզիները» դուրս են եկել դաշտ եւ սկսել են ծեծել ֆուտբոլիստներին: Էմանուել Ռիվասը հարվածներ է ստացել դեմքին, իսկ Մասիմո Դոնատիի խոսքով, իր վրա պարզապես թքել են:




























