Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Իսպանիայի առաջնության` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում վնասվածք է ստացել եւ բաց կթողնի յոթից տասը օր: Դա նշանակում է, որ Չավին չի մասնակցի Լա Լիգայի` «Մայորկայի» եւ «Վալենսիայի» հետ հանդիպումներին:

«Բարսայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մայորկայի» հետ խաղում չի կարող հույսեր կապել նաեվ վնասվածք ունեցող Կառլես Պույոլի, Վիկտոր Վալդեսի, Ժեֆրենի եւ որակազրկված Դանիել Ալվեսի հետ: