Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Բարսելոնայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մասնագետը կշարունակի աշխատանքն ակումբում մինչեւ 2012թ. հունիսի 30-ը: Առավոտվա մարզումից հետո Գվարդիոլան գործակալի հետ այցելել է ակումբի գրասենյակ, որտեղ եւ կնքել է նոր պայմանագիրը: