Թուրքիայում կրկին ձերբակալվել է տարիներ առաջ 16-ամյա ընկերուհուն սպանած 24-ամյա Ջելալեթին Էրքալը, որի գործը հայտնի է որպես «Սղոցի գործ»։

 Ընկերուհուն 37 տեղից դանակահարած Ջելալեթինը ազատ էր արձակվել՝ օգտվելով դատական նոր օրենքից, քանի որ նրա նկատմամբ դատական որոշում չէր կայացվել 5 տարուց ավելի։

 Սակայն մարդասպանին բախտը երկար չի ժպտացել։ Վճռաբեկ դատարանը նրա համար պահանջվող ցմահ բանտարկության պատիժը հաստատել է եւ երիտասարդը կրկին ձերբակալվել է։

 Նշենք, Ջելալեթինը սպանել էր իր 16-ամյա ընկերուհուն՝ դանակահարելով 37 տեղից։ Այնուհետ հետքննության ժամանակ ասել էր, որ ներշնչվել է հայտնի «Սղոց» սարսափ ֆիլմից։