Սեպտեմբերի 19-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց ֆուտբոլի հավաքականը 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում անց է կացրել իր առաջին հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցը Բելգիայի հավաքականն էր։ Հունգարական Պեչ քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 10։0 հաշվով՝ հօգուտ Բելգիայի հավաքականի։ Հեթ-թրիքն իր օգտին է գրանցել Վերհագենը, երկուական անգամ աչքի են ընկել Վերներն ու Վանհեւերմետը, մեկական գնդակ են խփել Վանսհովինկլը, Կորինն ու Կալյուն։
Խմբի մյուս հանդիպմանը Հունգարիայի հավաքականը 7։0 հաշվով հաղթել է Լատվիայի հավաքականին։
Իրենց երկրորդ հանդիպմանը մեր աղջիկները մրցել են Հունգարիայի ազգային հավաքականի հետ, ինչը ոչ մի լավ բան չէր խոստանում բելգիացիներից կրած ջախջախիչ պարտությունից հետո։ Արդյունքում՝ կրկին պարտություն, եւ կրկին խոշոր ու չոր հաշվով։ Սամվել Ադամյանի սաներն արժանացել են չորս անպատասխան գոլերի։
Իսկ ինչ վերաբերում է Բելգիայի ու Լատվիայի հավաքականների մենամարտին, ապա առաջինը մրցակցի դարպասն է ուղարկել 4 գնդակ՝ ստանալով երկուսը։
Այսպիսով, մեր հավաքականը բաց է թողել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։




























