Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Լիոն» - «Ռեալ» (1:1) հանդիպումը բարելավել է Իսպանիայի հեռուստադիտման բոլոր ռեկորդները: Հանդիպման հեռուստառեպորտաժին հետեւել է 8 միլիոն 278 հազար մարդ` հեռուստալսարանի 41,5 տոկոսը: Հանդիպման ավարտին հեռուստադիտողների թիվը հասել է 10 միլիոն 392 հազարի` 46,6 տոկոս, հաղորդում է AP-ն:

Անցած տարի Ռեալի եւ Լիոնի հանդիպման հեռուստալսարանը 7 միլիոն 610 հազար էր` 37,7 տոկոս: