Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ պահպանում է առաջատարի դիրքը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ շախմատի կանանց Մեծ մրցանակ շարքի վերջին` 6-րդ փուլի 2-րդ տուրը:

Այսօր, փետրվարի 23-ին Էլինա Դանիելյանի մրցակիցն էր կանանց աշխարհի 6-րդ չեմպիոն, շախմատային օլիմպիադաների իննակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն: Դանիելյանը սպիտակներով առավելության հասավ 74-րդ քայլում: 2 հնարավորից վաստակելով 2 միավոր` Դանիելյանը Նանա Ձագնիձեի հետ կիսում է առաջին տեղը:

Լիլիթ Մկրտչյանը 2-րդ տուրում սպիտակներով պարտվեց բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային: Մկրտչյանն ունի 0.5 միավոր:

Վաղը, փետրվարի 24-ին կայանալիք 3-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի մոնղոլացի Բատկուագ Մունգունտուուլը, Լիլիթ Մկրտչյանը կխաղա ֆրանսիացի Մարի Սեբագի հետ:

ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակ շարքն ունի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կարգավիճակ: Մեծ մրցանակի հաղթողն աշխարհի թագի համար կմրցի Հոու Իֆանի հետ: