Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Բավարիան Միլանում հյուրընկալվեց Ինտերին, որը պաշտպանում է տիտղոսը:

Հանդիպման միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Գոմեսը եւ հաղթանակ բերեց Բավարիային: Մրցակցի խաղադաշտում խփած գնդակով Գոմեսը զգալիորեն մեծացրեց հաջորդ փուլ դուրս գալու Բավարիայի հնարավորությունը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Մյունխենում:

Ինտեր - Բավարիա` 0:1
Գոմես, 90

Ինտեր. Ժուլիո Սեզար, Մայկոն, Լուսիո, Ռանոկյա (Խարժա, 74), Կիվու, Ձանետի, Կամբիասո, Մոտա, Ստանկովիչ, Սնայդեր, Էտո`Օ

Բավարիա. Կրաֆտ, Լամ, Բադշտուբեր, Տիմոշչուկ, Պրանյիչ (Բրենո, 38), Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր, Ռիբերի, Ռոբեն, Մյուլլեր, Գոմես