«Եթե հայ-թուրքական հարցով խորհրդարանական լսումների ժամանակ՝ հոկտեմբերի 1-ին չհաջողվի խորհրդարանում կոտրել ստրկամտության մթնոլորտը, վերջնական փաստաթուղթ չի ընդունվի»,- հայտարարեց ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ հենց ստրկամտությունը թույլ չի տա շատ պատգամավորների մասնակցել լսումներին: «Ես առաջարկում եմ հաշվել՝ քանի պատգամավոր կլինի լսումներին: Համոզված եմ՝ կլինեն բոլոր լրագրողները, փորձագետները, բայց խորհրդարանականների հաշվով ես նման վստահություն չունեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ, այնուամենայնիվ, Ազգային ժողովում օրեր առաջ կայացած ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն անխտիր հստակ խոստացան ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հայ-թուրքական հարցով լսումներին:




























