Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին 1988 թ. դեկտեմբերին անձամբ է ամերիկյան PanAm ավաընկերության օդանավը շոտլանդական  Լոքերբիի տարածքում պայթեցնելու հրաման տվել: Այդ ժամանակ ավիավթարի արդյունքում զոհվել էր 270 մարդ: Նման բացահայտում է արել Լիբիայի նախկին արդարադատության նախարար Մուսթաֆա Աբդել Ջալիլը` շվեդական Expressen թերթին: «Ես ապացույցներ ունեմ, որ Քադաֆին է այդ հրամանը տվել», -հայտարարել է նա:

Մինչեւ  փետրվարի 21-ը Աբդել Ջալիլը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն հեռացել է ի բողոք` «կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ չափից դուրս ուժի կիարառման»:

Նախկին նախարարը հայտարարել է, որ Քադաֆին անձամբ է օդանավը պայթեցնելու հրամանը տվել Ալի Մեգրահիին, ով հետագայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նա, սակայն, 2009թ. ազատ էր արձակվել, քանի որ տառապում էր քաղցկեղով եւ, բժիշկների կանխատեսմամբ, նրան ապրելու երեք ամիս էր մնացել:

Աբդել Ջալիլը հայտնել է նաեւ, որ Քադաֆին ոչ քիչ ջանքեր է գործադրել` Մեգրահիի ազատ արձակմանը հասնելու համար:

Համաձայն Wikileaks-ի հրապարակած նյութերի` Մեծ Բրիտանիան Մեգրահիին ազատ է արձակել Քադաֆիի սպառնալիքների պատճառով: Լիբիայի առաջնորդը «բացահայտ սպառնացել է» խզել բոլոր առեւտրային հարաբերությունները, եթե Մեգրահին վախճանվի բրիտանական բանտում: Միաժամանակ  նշվում է, որ նա «գայթակղիչ առաջարկություն» է արել շոտլանդական կառավարությանը` համոզելով բաց թողնել լիբիահպատակին:

Թերթը գրում է, որ ազգայնամոլ թուրք պատգամավորը սպառնացել է Թուրքիայի կրթության նախարարին: Խոսքը «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ահմեդ Դուրան Բուլութի մասին է: