Մուամմար Քադաֆիի անձնական օդաչուն փախել է եվրոպա։ Նորվերգիայի քաղաքացին, որ աշխատում էր Լիբիայի կառավարությունում, կնոջ եւ դստեր հետ մեկնել է Վիենա, հաղորդում է TV2 հեռուստաալիքը։
Ժամանելով Ավստրիայի մայրաքաղաք, Օդդ Բիրգեր Յոհանսենը պատմել է, որ էլ չէր կարող ապրել Լիբիայում, որովհետեւ այնտեղ իրավիճակը չափից դուրս լարվել է: «Ես հերոս չեմ, դրա համար էլ որոշեցի վերադառնալ հայրենիք»,- լրագրողներին ասել է նա:
Յոհանսենը սահմանափակել է իր խոսակցությունն ասելով, որ Մուամար Քադաֆիից ոչ մի վատ արարք չի նկատել: «Նա ինձ միշտ հարգանքով է վերաբերվել»,-ասել է նորվերգիացին։





























