Եթե հայ-թուրքական հարցում զարգացումներն ընթանան նույն հունով, կարող է եւ հասնունանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա շեշտեց, որ ներկայումս իրավիճակը շտկել կարող է միայն Սերժ Սարգսյանը: Հովհաննիսյանը նկատեց, որ նախագահը չի բացառել հայ-թուրքական արձանագրություններում ճշտումներ մտցնելու հնարավորությունը, բայց ավելի հակված է դրանք առկա բովանդակությամբ ստորագրելուն: Հայաստանի ղեկավարի չափազանց փոխզիջումայնությունը հայ-թուրքական հարցում դաշնակցական գործիչը պայմանավորեց նրա՝ սեփական դիրքերն ամրապնդելու ձգտմամբ: Միաժամանակ Վահան Հովհաննիսյանը չբացառեց ՀՅԴ-ի եւ նախագահի միջեւ հայ-թուրքական հարցով մի շարք հանդիպումների անցկացման հնարավորությունը:




























