Այս նոր քաղաքական փուլում Հայաստանի կառավարության առջեւ շատ բարձր նշաձող է դրված, եւ կարելի է ասել, սպասելիքները բավական բարձր են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով, մարդիկ արագ եւ լուրջ փոփոխություններ են ակնկալում։ «Միաժամանակ, շատ կարճ ժամանակամիջոցում լուրջ փոփոխություններ չեն լինում։ Սակայն մենք պետք է փորձենք իրականացնել այդ փոփոխությունները որքան հնարավոր է կարճ ժամանակում, եւ Ազգային ժողովի դերն այդ հարցում դժվար է գերագնահատել»,- հայտարարեց Թունյանը։ Նա նաեւ շոշափեց Ազգային ժողովի դերին եւ գործառույթներին՝ նշելով, որ դա հակակշիռների որոշակի բանավեճերի հարթակ է, որոնք նախապայմաններ են կառուցողական քննարկումների եւ ցանկացած հարցով հետեւությունների համար։