ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան դոկտրինայի առաջին տեսությունը։

108 էջանոց հաշվետվության մեջ ընդգծվում է «մեկուսացած պետություններից եւ տարածաշրջանային հրթիռային սպառնալիքներից հակահրթիռային պաշտպանության համալիր մոտեցումները եւ նոր տեխնոլոգիաների մշակման կոչ է արվում։

«Մեր նպատակը պարզ է՝ ապահովել, որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել եւ ոչնչացնել ցանկացած հրթիռ, որ կարձակվի Միացյալ Նահանգների դեմ՝ որտեղ էլ լինի եւ երբ էլ լինի»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Պենտագոնի առաջիկա բյուջեն «ներդրում կկատարի տիեզերքում հակահրթիռայի պաշտպանության» մեջ։

Տեսությունը, ըստ Թրամփի, պահանջում է 20 նոր երկրային որսիչներ Ալյասկայում, ինչպես նաեւ նոր ռադարներ եւ հաղորդիչներ՝ հրթիռների հայտնաբերման համար։

Նոր տեսությունը առաջինն է 2010թ․ ի վեր, եւ դրանում հետեւություն է արվում, որ Ամերիկայի պաշտպանության համար Պենտագոնը պետք է ընդլայնի տիեզերական տեխնոլոգիաները եւ այդ համակարգերն օգտագործի մոտեցող հրթիռների առավել առագ հայտնաբերման, հետապնդման եւ, վերջապես, ոչնչացման համար։

Հաշվետվության մեջ դիտարկվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք մշակվում են աշխարհի մի շարք խոշորագույն զինվորական ռեժիմների կողմից։