Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանավորյալը դիմել է բրիտանացիներին՝ Եվրամիությունում մնալու կոչով, հաղորդում է Reuters-ը:
ՔԴՄ-ի առաջնորդ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը միացել է գերմանացի քաղաքական գործիչներին, արդյունաբերողներին եւ արվեստագետներին՝ խնդրելով բրիտանացիներին չլքել ԵՄ-ն:
«Առանց ձեր մեծ ազգի, այս մայրցամաքը չէր լինի այն, ինչ այսօր է», - ասվում է The Times-ում հրապարակված Կրամպ-Կարենբաուերի նամակում:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներից հետո Մեծ Բրիտանիան մեզնից չհրաժարվեց: Նա ողջունեց Գերմանիային որպես ինքնիշխան ազգի եւ եվրոպական տերության»:
«Աշխարհում ամենից շատ մենք կկարոտենք բրիտանացիներին՝ մեր ընկերներին»:





























