Կիեւի Արսենալի կազմում փորձաշրջան անցած 19-ամյա Օլեգ Գրիչակը մահացել է խաղադաշտ դուրս գալուց 13 րոպե անց: Ուկրաինայի Պլիսկիի Եդնոստ թիմի ֆուտբոլիստն Արսենալի կազմում մրցել է հենց իր թիմի` Եդնոստի հետ: Նա փոխարիման է դուրս եկել 70-րդ րոպեին: 83-րդ րոպեին Գրիչակը կորցրել է գիտակցությունը եւ մահացել է: Նրա սիրտը դադարել է աշխատել: Երեկ, փետրվարի 24-ին տեղի է ունեցել ֆուտբոլիստի հուղարկավորությունը:

Եդնոստ թիմի բժիշկները հավաստիացնում են, որ Գրիչակը սրտի հետ խնդիր չի ունեցել:

2004թ. հունվարին քնած վիճակում մահացել էր Արսենալի 23-ամյա խաղացող Շալվա Ապխազավան, իսկ 2004թ. փետրվարին` մարզման ժամանակ հանկարծամահ էր եղել 17-ամյա Անդրեյ Պավիցկին, հիշեցնում են ուկրաինական լրտավամիջոցները: