Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Մամուլի ծառայությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ  որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ հայտնի է, որ այն իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում: Մամուլում արարողության լուսանկարները նույնպես դեռ չեն շրջանառվում:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պուտինն անխախտ կերպով ամեն տարի մասնակցում է «Մկրտության լոգանքին»:

Այս ավանդույթը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: