Կամչատկայի զորամասերից մեկում հրամանատարի տեղակալը կարգադրել է ստորադասներին փորձադաշտից հանել զինամթերքն ու նետել ճահիճը։ Այս մասին հաղորդվում է Գլխավոր զինդատախազության կայքում։

Հրձիգ զենքից, նռնականետերից ու մարտական մեքենաներից կրակելուց հետո սպան կարգադրել է զինծառայողներին ավելի շատ ցույց տալ օգտագործված զինամթերքի քանակությունը եւ չօգտագործվածների մեջ մտցնել փամփուշտներ ու ականներ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ավելի ուշ  զինամթերքը նշվել է որպես օգտագործված։ Վնասի ընդհանուր ծավալը գնահատվում է ավելի քան 1,3 մլն ռուբլի։

Քրեական գործ է հարուցվել «Ռազմական գույքի միտումնավոր վերացում կամ վնասում» հոդվածով։