Քաթարի արքայական ընտանիքը պատրաստ է գնել Մանչեսթեր Յունայթեդը 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգով, սակայն ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքը պահանջում է 2 միլիարդ: Dailymail-ի տեղեկություններով, առաջիկայում Քաթարի կողմը կպատասխանի առաջարկին, իսկ առայժմ բանակցությունները սառեցվել են:

Քաթարը Մանչեսթեր Յունայթեդով սկսեց հետաքրքրվել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալուց հետո:

Գլեյզերների ընտանիքն անգլիական լեգենդար ակումբը գնել է 2005-ին 790 միլիոն ֆունտով: