Նախագահականից խորհրդարանական կառավարման ձեւի անցումը նվազեցրել է Հայաստանում իշխանության ինստիտուտի հանդեպ վստահության մակարդակը: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու եւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը` Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տեսակամուրջի ժամանակ:
Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարման առավել ընդունելի ձեւը հայ հասարակության համար նախագահական ձեւն է: «Կայունության տեսանկյունից կառավարման նախագահական ձեւն առավել ընդունելի է, երկրորդ տեղում է խորհրդարանականը` վարչապետի ուժեղ իշխանությամբ, եւ միայն երրորդ տեղում է կառավարման դասական խորհրդարանական ձեւը», - նշել է փորձագետը:





























