Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշել է Սմբատյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 20-ին Հակոբ Նազարյանը դադարեցրել էր իր անդամակցությունը ԲՀԿ-ին: