Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` փետրվարի 24-ին քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, թե վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դուստր Մարիաննա» ընկերությունը բարձրացրել է իր արտադրանքի գները, ինչի հետ կապված հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ:





























